Eurasianet-ը ապատեղեկատվություն է տարածել Նախիջեւանի հայկական եկեղեցու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախիջեւանի 19-րդ դարի հայկական եկեղեցին ոչ միայն գոմի է վերածվել, այլև ներկայացվում է որպես «ալբանական սրբավայր»:Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Eurasianet.org կայքում օրերս հրապարակված ապատեղեկատվությանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սամվել Կարապետյանը նշում է, որ իրականում Eurasianet-ի հոդվածն ուղեկցող նկարում, որի հեղինակն է ոմնՌավիկ Վլադիչը,պատկերված է մինչև 1918թ. ամբողջովին հայաբնակ Դաշբուլաղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1823 թվականին, երբ «ալբանացիները» 1000 տարի արդեն լքել էին երկիր թատերաբեմը:

«Ադրբեջանը 4,5 մլն դոլար է հատկացրել Գերմանիայից եւ Ավստրիայից ազնվացեղ կովեր իր երկիր բերելու եւ բուծելու համար, իսկ այդ կովերին Վլադիչը նկարել է Դաշբուլաղ գյուղում, որը գտնվում է Քուր գետի ձախափնյա մասում ու մինչեւ 18-րդ դարը զուտ հայկական գյուղ էր: Մուսաֆաթի կառավարման տարիներին թուրքական բանակի Բաքու գնալու ճանապարհին գյուղը հայաջինջ է եղել: Նկարում ակնհայտ է, որ եկեղեցին գոմ է` առանց դռան:Նկարի տակ մակագրված է, թե եկեղեցին ալբանական է, իսկ ալբանները, ըստ ադրբեջանցիների հորինած թեզի, իրենց նախնիներն են: Այսինքն ստացվում է, դա քրիստոնյա թուրքերի կառուցած հուշարձանն է, որին հենց իրենք շատ հանգիստ ու անտարբեր վերաբերմունք են ցույց տալիս`իբրեւ անասնագոմի:

Իրականում Դաշբուլաղի եկեղեցին կոչվել է Սուրբ Գեւորգ, կառուցվել է 1828 թվականին, ունեցել է շինարարական աշխատանքների մասին պատմող արձանագրություն: Եկեղեցու մասին հրապարակել է 1893 թ-ին Մակար եպիսկոպոս Բարխուրդարյանցն իր «Աղվանից երկիր եւ դրացիք» աշխատության մեջ:

Սա ադրբեջանական ճչացող, աղաղակող կեղծիքներից մեկն է, որն ամբողջ աշխարհը, եւ մանավանդ այդ լուսանկարիչը, ով հավատացել է, թե եկեղեցին ալբանական է, հասկանան, որ եկեղեցին ալբանական ուղղակի չի կարող լինել. ալբանները գրեթե 1000 տարի առաջ արդեն լքել էին «Երկիր» թատերաբեմը, իսկ հազար տարի հետո չէր կարող ալբանական եկեղեցի կառուցվել»,-ասում է Սամվել Կարապետյանը:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն