Իոսիֆ Կոբզոնի երեւանյան համերգի հասույթը կուղղվի Գյումրիի երաժշտական դպրոցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի երեւանյան համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում նոյեմբերի 22-ին: 50-րդ հոբելյանական համերգային շրջագայությունը կրում է «Ես սիրում եմ քեզ կյանք» խորագիրը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համերգի նախաձեռնող, «Созвездие» բարեգործական ֆոնդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մերի Ստեփանյանը նշեց, որ կայանալիք համերգը բարեգործական ուղղվածություն ունի:

«Համերգի ողջ հասույթը կուղղվի Գյումրիի բոլոր երաժշտական դպրոցների` երաժշտական նոր գործիքների համալրմանը»,- ասաց Ստեփանյանը: Նրա խոսքով` Կոբզոնի համերգի կայացման գաղափարը բավականին համպատրաստից է առաջացել, սեղմ ժամկետներում, սակայն մեծ էր կազմակերպիչների ցանկությունը ռուսական էստրադայի լեգենդի երեւանյան համերգը հավուր պատշաճի իրականացնելու:

Բացի ԽՍՀՄ ժողովրդական արտիստից երեւանյան բեմում ելույթ կունենան նաեւ երաժշտական խմբեր եւ անհատ կարտարողներ Ռուսաստանից եւ Հայաստանից: Գրասենյակի տնօրենի տեղեկացմամբ` երգիչը Երեւան կժամանի նոյեմբերի 21-ին եւ մայրաքաղաքում կանցկացնի երեք օր:«Նախատեսվում է Կոբզոնի հանդիպումը ՀՀ նախագահի հետ, ինչպես նաեւ նա մեծ ցանկություն է հայտնել այցելել Առնո Բաբաջանյանի գերեզման»,- ասաց Ստեփանյանը:

Նոյեմբերի 22-ին կայանալիք համերգին կնախորդի Կոբզոնի հանդիպումը զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ: «Ես սիրում եմ քեզ կյանք» համերգին կհնչեն հին ու նոր սիրված ստեղծագործություններ: Առաջիկա համերգը Կոբզոնի առաջին բեմելը չէ Հայաստանում, նա խորհրդային եւ հետխորհրդային տարիներին բազմաթիվ համերգներ է ունեցել Երեւանում: Իոսիֆ Կոբզոնը նաեւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր է:

«Созвездие» բարեգործական ֆոնդը հիմնադրվել է 2001 թվականին, որի նպատակն է ԱՊՀ ամբողջ տարածքում խթանել գիտության, մշակույթի եւ սպորտի զարգացումը: Հիմնադրումից ի վեր ֆոնդն իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր: Հիմնադրամի գրասենյակները գործում են Նիժնի Նովգորոդում, Մոսկվայում, Երեւանում եւ Կիեւում:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA