Միջազգային

Բուշ-Ավագը կասկածում Է, որ Հիլարի Քլինթոնն ԱՄՆ-ի նախագահ կդառնա

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատ սենատոր եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը կարող Է չհաղթել նախագահական մրցարշավում, կիրակի օրը հայտարարել Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագը: «Ես այնքան Էլ շատ չեմ հավատում, որ Հիլարին հաղթանակ կտանի միջանկյալ ընտրություններում՝ «փրայմերիզե-ում՝ չխոսելով արդեն գլխավոր ընտրությունների մասինե,- հայտարարել Է Բուշ-Ավագը «üոքսե հեռուստաընկերության եթերում: Նախկին նախագահը հայտնել Է, որ մի քանի շաբաթ առաջ իրեն թվում Էր, որ Քլինթոնը գրեթե հաստատ կշահի «փրայմերիզե-ում եւ կդառնա դեմոկրատներից նախագահության պաշտոնական թեկնածուն: «Այժմ ես արդեն այդպես չեմ կարծումե,- ասել Է Բուշ-Ավագն՝ իր տեսակետի փոփոխությունը բացատրելով նրանով, ինչ տեղի Է ունենում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներսում: «Ինչպես երեւում է, նրա սեփական կուսակցության ներսում նրան մարտահրավեր նետելու եւ տարբեր հիմնախնդիրների շուրջ վիճելու ավելի մեծ ցանկություն Է առաջացելե,- հայտարարել Է Սպիտակ տան ներկայիս ղեկավարի հայրը՝ նշելով, որ Հիլարի Քլինթոնը մնում Է «ուժեղ ընդդիմախոսե եւ «շատ լավե Է պայքար մղում նախագահական մրցարշավում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում