Միջազգային

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը լայնածավալ զորավարժություններ են սկսում

1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան եւ ԱՄՆ-ը լայնածավալ զորավարժություններ են սկսում, որոնց կմասնակցեն 22,5 հազար զինծառայողներ: Մինչեւ նոյեմբերի 16-ը Ճապոնիայի ամերիկյան եւ ճապոնական ռազմական օբյեկտներում, ինչպես նաեւ ծովում եւ օդում կանցկացվեն մի ամբողջ շարք վարժանքներ, դրանց ընթացքում գործի կդրվի մոտ 100 նավ ու 450 ինքնաթիռ: Ինչպես հաղորդել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ճապոնական կողմը ներկայացված կլինի ինքնապաշտպանության ազգային ուժերի բոլոր զորատեսակների ստորաբաժանումներով: ԱՄՆ-ը մտադիր է գործի դնել Ճապոնիայում մշտապես տեղաբաշխված 47-հազարանոց զորակազմի զինծառայողներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում