Տարածաշրջանային

Թուրքիայում կհրատարակվի Սայաթ-Նովայի ստեղծագործություններին նվիրված գիրք

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում կհրատարակվի Սայաթ-Նովայի ստեղծագործություններին նվիրված գիրք

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ պարտրաստվում են հրատարակել հայկական երաժշտության ռահվիրա` Սայաթ-Նովայի ստեղծագործություններին նվիրված գիրք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, թուրք նախարարի խոսքով` արդեն սկսվել են միջնադարյան հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի վերաբերյալ գիրքհրատարակման նախապատրաստական աշխատանքները:

«Ծրագրավորում ենք հայկական երաժշտության մեծ երգահան և խոսքերի հեղինակ Սայաթ-Նովայի և նրա ստեղծագործությունների վերաբերյալ հիշատակի և ձոնման գիրք հրատարակել»,- հայտարարել է Գյունայը: Նա ընդգծել է, որ «իրենք մեծ կարևորություն են տալիս տարբեր մշակույթներին և լեզուներին պատկանող ստեղծագործությունների հրատարակմանը»:

ԹուրքիայիՄշակույթի և զբոսաշրջության նախարարությունը միաժամանակ ծրագրել է հրատարակել նաև քուրդ և ասորի հեղինակների ստեղծագործությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում