ԱՄՆ-ում մահացել Է կատու-մարդը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում վախճանվել Է Դենիս Անվերը, որը մամնի բազմաթիվ վերափոխությունների շնորհիվ հայտնի Էր որպես կատու-մարդ: Նոյեմբերի 5-ին նրան մեռած են գտել Նեւադայի նահանգի Թոնոպա քաղաքում իր տանը: Նա 54 տարեկան Էր: Անվերի մահվան ստույգ պատճառը չի հայտնվում, բայց, ենթադրվում Է, որ նա ինքնասպան Է եղել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NY Daily News-ին:
«Հիանալի ու բարդ մարդ Էր, նույնքան բարդ Էր, որքան եւ հրաշալի: Եվ վերջերս նա ինքնասպանությամբ վերջ տվեց կյանքին 54 տարեկան հասակում»,- իր բլոգում գրել Է Անվերի ընկերը՝ Շենոն Լարատը: Թե երբ Է տեղի ունեցել կատու-մարդու թաղումը, չի հաղորդվում:
Դենիս Անվերը՝ նախկին զինծառայողը (նա ծառայել Է ծովային հետեւակում), սկսել Է կերպարանափոխվել 1985 թվականին, երբ առաջին անգամ մեծ քանակությամբ դաջվածքներ Է արել: Նա ձգտում Էր նմանվել վագրի եւ դրա համար անցել Է բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների, ատամների տաշման եւ փոխպատվաստման բուժընթացների, փիսինգի ու դաջման սեանսների միջով:
Կատու-մարդը բազմիցս մասնակցել Է զանազան հեռուստա- եւ ռադիոհաղորդումների՝ նվիրված արտասովոր մարդկանց եւ նրանց, ովքեր որոշակի կախվածություն ունեն մարմնի վերափոխումից: