ԳԱԱ-ի 70-ամյակը կնշվի մի շարք միջոցառումներով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նոյեմբերի 14-ի նախագահության նիստում որոշում է ընդունվել 2013թ. ՀՀ ԳԱԱ-ի 70-ամյակի տոնակատարության միջոցառումների մասին: Տոնական միջոցառումների շարքում կլինեն ժողովածուների հրատարակումներ, հատուկ բուկլետների թողարկումներ եւ հոբելյանական ցուցահանդեսի անցկացում: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից:
Հայաստանի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935 թ-ից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի հիման վրա: Ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամՀովսեփ Օրբելին: 1947-1993 թթ. ակադեմիան ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամՎիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսՖադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոսՌադիկ Մարտիրոսյանը: Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: