Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը: «Ես չգիտեմ` «խելամիտ» ասելով ում նկատի ուներ հարգարժան երկրորդ նախագահը, ես համենայն դեպս իմ հայտարարությունների մեջ շատ ուղիղ, հստակ եմ եղել եւ որեւէ մեկի անունն էլ չեմ տվել, ավելին` երկրորդ հայտարարության ժամանակ ասել եմ, որ լրատվամիջոցներում շրջանառվող անունները սխալ ուղղությամբ են գնում, սխալ սլաքներով եւ սխալ ուղղությամբ են հասցեատերերին փնտրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Շարմազանովը: Նա նկատեց, որ իր հայտարարություններում նշել է` խոսքը «պլատոնական սիրախաղ»-ի մասնակիցների մասին է:

Թե կոնկրետ ովքեր են այդ «սիրախաղի» մասնակիցները, Շարմազանովը չցանկացավ մանրամասնել: Նրա համոզմամբ` քաղաքականությունն իրենով պահանջում է, որ դու ասես ոչ ամեն ինչ, սակայն հասարակությունը հասկանա ասվածը: «Ես դա ասում եմ նրանց համար, ովքեր հանկարծակի հիշեցին, որ Հայաստանում ամենակարեւոր խնդիրը պառլամենտական համակարգի անցումն է»,- ասաց նա:

Խորհրդարանական կառավարման համակարգի անցման անհրաժեշտության հարցը, Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն քննարկել է ամիսներ առաջ` դեռեւս խորհրդարանական ընտրությունների շեմին: «Մենք քննարկել ենք ընտրական օրենսգիրքը, ընդունել այն, որն ի դեպ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ ենք համահեղինակել, իրականացրել ենք նոր ժամանակների պատմության լավագույն ընտրությունները»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: Նա նշեց, որ հետեւությունը մեկն է. եթե մենք կարող ենք նման ընտրական օրենսգրքով, համամասնական-մեծամասնական համամասնությամբ անցկացնել այսպիսի ընտրություններ, նշանակում է տեսակետը, որ կառավարման գործող համակարգը կարող է լինել ժողովրդավարության խոչընդոտ, իրատեսական չէ:

«Կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը: Մենք էական եւ բովանդակային բարեփոխումների կողմնակից ենք: Կա երկիր, որտեղ խորհրդարանական կառավարման համակարգ կա, ինչպես Հունգարիան, սակայն նրա վարչապետը գործարքի է գնում Ադրբեջանի հետ եւ արտահանձնում մարդասպանին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: Ի տարբերություն Հունգարիայի` Նախագահական կառավարման համակարգ ունեցող ԱՄՆ-ն, Շարմազանովի խոսքով, զարգանում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: «Անձամբ ինձ համար ավելի համակրելի է ամերիկյան մոդելը, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաեւ տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ: Սակայն եվրոպական ավանդույթները պառլամենտարիզմի ավանդույթներ են, իսկ մենք եվրոպական քաղաքական գործընթացների շրջանակներում ենք»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը: Նա նկատել է, որ խորհրդարանական կառավարումը նշված անհամաչափությունների խնդիրը նկատելիորեն մեղմում է: Հատկապես այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իր ստվերն են փնտրում, Քոչարյանն առաջարկել է` լավ բացել աչքերը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres