Քիմ Քարդաշյանը հորդորել է աջակցել «Սիրիահայերի օգնության» հիմնադրամին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Keeping Up with the Kardashians» սերիալի մասնակից հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանն իր բլոգում գրառում է արել սիրիահայ համայնքի վիճակի եւ սիրիահայության աջակցման համար ստեղծված հիմադրամի դերակատարության վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Քարդաշյանը, մասնավորապես, նշել է. «Պարզապես ցանկանում եմ Ձեզ հետ մի հարցով կիսվել, որն ինձ համար շատ կարեւոր է: Դրա մասին հնարավոր է անգամ ձեզանից շատերը տեղյակ չեն: Սիրիան հիմա գրեթե 100 հազար հայերի տունն է, որոնցից շատերը մազապուրծ են եղել Հայոց ցեղասպանության ժամանակ: Սակայն վերջին ժամանակներում սիրիական բանակի եւ զինյալների միջեւ պայքար է սկսվել, եւ Սիրիայում հազարավոր հայեր դրանից տուժել են: Հայկական եկեղեցիներ են ավերվել, բնակելի տներ են այրվել, թալանվել եւ հազարավոր հայեր գործազուրկ են դարձել եւ հիմա կարիքի մեջ են: Հազարավոր հայեր են տարհանվել իրենց տներից, տասնյակ անմեղ քաղաքացիներ են սպանվել եւ տասնյակ հազարավորները պայքարում են պարզապես սնունդ կամ ապաստան գտնելու համար: Սիրիահայերի օգնության հիմնադրամը ստեղծվել է դրամահավաք կատարելու համար, որի օգնությամբ սիրիահայերին տրամադրվում է սննդամթերք, դեղորայք, ջուր, ապաստարան եւ անգամ դասընթացներ են կազմակերպվում այն երեխաների համար, որոնց դպրոցները փակվել են:Իմ հայկական ժառանգությունն աներեւակայելիորեն կարեւոր է ինձ համար եւ կարծում եմ շատ կարեւոր էբարձրացնելայս ամենի մասին իրազեկությունը»:

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը