«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմում նկարահանվել են նաեւ հոլիվուդյան դերասաններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի«Կորած մոլորվածը Հայաստանում» (Lost and found in Armenia) ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 22-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը նշեց, որ մեծ սիրով է մասնակցել «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմի նկարահանումներին:«Գոռը տաղանդավոր ռեժիսոր է եւ մեծ հեռանկարներ ունի: Հուսով եմ, որ ֆիլմը մեծ աղմուկ կհանի, մեծ հաճույքով եմ աշխատել դերասանական կազմի հետ, ինձ շատ «հարմարավետ» եմ զգացել ֆիլմում»,- ասաց Պողոսյանը:

Սիրային կատակերգությունը պատմում է ամերիկացի երիտասարդի մասին, ում լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է զբաղվել էքստրեմալ ժամանցով եւ թռչելօդապարիկով, ջրային մոտոցիկլետից պոկվում է օդապարիկի պարանը, եւ հերոսը վերեւ է թռչում: Օդում նրա պարանը փաթաթվում է ինքնաթիռին եւ արդյունքում, երբ պարանը պոկվում է, նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Հերոսը, կարծելով Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, հայերն էլ նրան թշնամու տեղ են դնում:

Ռոմանտիկ կատակերգության բուն իմաստն այն է, որ այն մարդը, ով թշնամի է թվում, կարող է լավագույն բարեկամը դառնալ:

Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին 2011 թվականի հունվարին: Պրոդյուսերներն են Վալերի Մաքքեֆրին եւ Մարալ Ջերեջյանը: «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաեւԴավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը:Առաջիկայում բացառված չէ ֆիլմի մասնակցութունը տարբեր կինոփառատոներին:

Հայերեն English Русский

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին