Կարծիքներ

Ստեփանակերտի օդանավակայանը պետք է շահագործել` անտեսելով Բաքվի սպառնալիքները. Հրանտ Մելիք-Շահնազարյան

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի օդանավակայանը պետք է շահագործել` անտեսելով Բաքվի սպառնալիքները. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանը պետք է շահագործել` անտեսելով Բաքվի սպառնալիքները: Այս մասին նոյեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ Բաքուն պետք է գիտակցի, որ Հայաստանն ունի պատասխանի հնարավորություն և անհրաժեշտության դեպքում կարող է դիմել կոշտ միջոցների:

«Արցախը պետք է դառնա լիարժեք բանակցող կողմ` հակառակ դեպքում որևէ բանակցություն անիմաստ է: Հայաստանին բանակցային գործընթացը ժամանակ էտալիս ազատագրված տարածքներն ավելի ամրապնդելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մելիք-Շահնազարյանը` շեշտելով այն փաստը, որ պատերազմն ամբողջությամբ կանխել հնարավոր չէ և պետք է տրված ժամանակն օպիտմալ օգտագործել:

Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնման հարցին` քաղաքագետը նշեց, որ այն պետք է լինի բանակցությունների քննարկման կարևոր հարցերից մեկը:

«Մինսկի խմբի համանախագահները հայատարարել են, որ նոր առաջարկներ են պատրաստում կողմերի համար, սակայն դժվար է ասել, թե ինչ առաջարկներ են լինելու դրանք, քանզի այս ընթացքում բանակցային գործընթացում որևէ քաղաքական լուծում չի գտնվել»,- կարծիք հայտնեց Մելիք-Շահնազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում