Էրդողանը հերքել է Գյուլի հետ տարակարծություններ ունենալու մասին լուրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է այդ երկրի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ տարակարծություններ ունենալու մասին թուրքական մամուլում հայտնված լուրերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը, այս մասին նա լրագրողներին ասել է Գերմանիա կատարած այցից վերադարձի ժամանակ, որտեղ Էրդողանը մասնակցել էր Բեռլինում թուրքական դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը եւ հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Նախագահի եւ իմ միջեւ տեսակետների տարբերություն որեւէ հարցում գոյություն չունի: Մենք միշտ էլ միեւնույն կարծիքն են արտահայտում: Մեր միջեւ անգամ ամենափոքր անհամաձայնություն չկա», -ասել է նա:

Թուրքական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին, որ Թուրքիայի հանրապետության օրվա տոնակատարության վերաբերյալ թուրքական կառավարության հրահանգն այն մասին, որ պաշտոնական արարողություններն Անկարայում թույլատրվում են միայն նախատեսված վայրերում, դարձել է Գյուլի եւ Էրդողանի միջեւ մի նոր պառակտման պատճառ: Թուրքական մամուլը նշել էր, որ Գյուլը Անկարայի նահանգապետ Ալլադդին Յուքսելին հանձնարարել է «լարվածություն չստեղծել» եւ հանել բարիկադները` ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավորությամբ 40 ոչ կառավարական կազմակերպությունների անդամների` Անկարայի Ուլուս հրապարակում կազմակերպած «այլընտրանքային տոնակատարության» հանդեպ: Դրա հետ կապված Էրդողանը հայտարարել էր, թե «Երկգլխանի կառավարում Թուրքիայում չի կարող լինել»: Այդ առնչությամբ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին. «Գյուլ-Էրդողան պառակտումը նոր չէ: Գյուլը վաղուց է քննադատում կառավարության մոտեցումները մարդու իրավունքների, ժողովրդավարացման գործընթացների եւ մի շարք հարցերում: Գյուլը նաեւ դժգոհ է Էրդողանի կառավարությունից այն բանի համար, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարուց դարձվել է 5 տարի»:

Հայերեն English

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք