Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանին ինքնաթիռում պատմել է Չեխիա այցի մանրամասները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է իր եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ինքնաթիռում ունեցած հանդիպման եւ քննարկումների մասին լուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Աբրահամյանը հաստատեց, որ իրենք եղել են նույն ինքնաթիռում:

«Ես մեր պատվիրակության հետ ինքնաթիռում էի, երբ ներս մտավ պարոն Քոչարյանը: Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հարգելով երկրորդ նախագահին, իր տեղն առաջարկեց նրան»,- պատմեց ԱԺ նախագահը: Նա ընդգծեց, որ իրենք զրուցել են, սակայն որեւէ քաղաքական հարց չեն քննարկել: Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանին պատմել է Չեխիա կատարած իր այցի մասին: Աբրահամյանը հերքեց տեղեկությունը, թե իր եւ երկրորդ նախագահի միջեւ պայմանավորվածություն է եղել: «Իմ կարծիքով` ինքնաթիռում պայմանավորվելը լավ ձեւաչափ չէ: Խորհուրդ կտայի` դուք էլ նման պայմանավորվածություն չունենաք»,- նկատեց նա:

Լրագրողների հարցին, թե` ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակն արդյոք կարող է ինչ-որ առումով փոխել` Աբրահամյանը նկատեց, որ իրենք որեւէ թեկնածուի` մրցապայքարի մեջ մտնելը չեն թերագնահատում, բայց ունեն իրենց թեկնածուն եւ չեն սպասում` ով երբ կառաջադրվի: «Մենք գնալու ենք այդ գործընթացներին, որոնք կարծես սկսված են: Դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք համագումարը կառաջադրի մեր թեկնածուին: Մենք արդեն իսկ նախսպատրաստվում ենք նախագահական ընտրություններին»,- նշեց ԱԺ նախագահը: Նա վերահաստատեց իշխանությունների` բացառիկ թափանցիկ, ազնիվ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ կազմակերպելու պատրաստակամությունը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան