Միջազգային

Ջորջ Բուշը կոչ է արել Պակիստանի նախագահին՝ խորհրդարանական ընտրությունները երկրում անցկացնել սահմանված ժամկետում

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը կոչ է արել Պակիստանի նախագահի Փերվեզ Մուշառաýին՝ խորհրդարանական ընտրությունները երկրում անցկացնել սահմանված ժամկետում եւ հրաժարվել գլխավոր հրամանատարի պաշտոնից: Այդ մասին նա այսօր հայտարարել է Սպիտակ տանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած բանակցություններից հետո: «Մենք հուսով ենք, որ Մուշառաýը ժողովրդավարությունը կվերականգնի ըստ կարելվույն արագե,-ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: Ընդսմին նա Մուշառաýին ներկայացրել է որպես «ծայրահեղականների եւ արմատականների դեմ պայքարող լուրջ մարտիկե: «Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, Պակիստանի նախագահի հետ աշխատանքը շարունակելն էե,-հավելել է Բուշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում