ԼՂՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգին ու Հայ դատի հանձնախմբին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ԱվստրալիայիՆոր Հարավային Ուելս նահանգին ԼՂ անկախության ճանաչման եւՀայ դատի հանձնախմբին այդ գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի հայ դատի հանձնախմբից, կառույցի գործադիր տնօրեն Վահե Ղարհրամանյանի հետ ունեցած հեռախոսազրույցում ԼՂՀ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնախմբին ներդրած ջանքերի համար, որոնց շնորհիվ Ավստրալիայի ամենախոշոր նահանգ Նոր Հարավային Ուլեսը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ԼՂՀ ճանաչմանն ուղղված գործընթացին: Մենք համոզված ենք, որ նախկինում ԼՂՀ աջակցմանն ուղղված ջանքերը կշարունակվեն նույն եռանդով եւ ապագայում: Նման գործողությունները ոչ միայն լուծում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը, այլ նաեւ զգալիորեն ներգործում են` բարձրացնելու մեր քաղաքացիների բարոյական վիճակը»,-շեշտել է Բակո Սահակյանը:
Հանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Ղահրամանյանը նախագահ Սահակյանին հավաստիացրել է, որ «Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը եւ իր մասնաճյուղերի ցանցը կշարունակեն ջանքերը` հասնելու ԼՂ անկախության ճանաչմանը»: «Ղարաբաղը մշտապես մեր մտքում է եւ հայ-ավստրալական համայնքն աջակցություն կցուցաբերի ԼՂՀ կառավարությանը եւ նրա հպարտ ժողովրդին»,-ասել է Ղահրամանյանը: