1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեպատիտ E-ի դեմաշխարհում առաջին` Չինաստանում թողարկված պատվաստանյութը ստացել է Hecolin անվանումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը, պատվաստանյութը հեղինակել է չինական Xiamen Innovax Biotech դեղագործական ընկերությունը:Ավելի վաղ նոր հայտնաբերված պատվաստանյութը ենթարկվել է երկամյա փորձաքննության, որին մասնակցել են շուրջ 113 կամավորականներ:
Պատվաստանյութի թողարկման մտադրությունը հավանության էր արժանացել 2011 թվականի դեկտեմբերին:Հեպատիտի այս տեսակը տարածվում է աղտոտված ջրի միջոցով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` հեպատիտ E-ից տարեկան աշխարհում մահանում է 20 միլիոն մարդ: Այս հիվանդությունը լայնորոն տարածված է Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում եւ Հարավարեւելյան Ասիայում: