Հայոց ցեղասպանությունն իրագործեց Օսմանյան պետությունը, իսկ գերմանացիներն աջակցեցին գաղափարապես. թուրք սյունակագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հասարակությունն ու մտավորականները չեն դադարում անդրադարձ կատարել վերջերս բրիտանական Independent պարբերականում Ռոբերտ Ֆիսկի կողմից հրապարակված լուսանկարին, որտեղ պատկերված թուրք և գերմանացի զինվորները հպարտորեն կանգնած էին մարդկային գանգերի մոտ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Radikal պարբերականի սյունակագիր Էզգի Բաշարանն անդրադարձել է բրիտանական պարբերականի լուսանկարին և 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը տեղի ունեցած իրադարձություններին: Բաշարանն ընդգծել է, որ դեռևս անհրաժեշտ է ուսումնասիրել գերմանացիների համագործակցությունը թուրքերի հետ ցեղասպանության իրագործման հարցում:

«Իմ տեսակետն այս հարցում հստակ է: Գերմանացիները կարող էին կանխել այս ցեղասպանությունը, քանի որ այդ շրջանում Գերմանիան թուրքական բանակի նկատմամբ լուրջ վերահսկողություն ուներ: Հայոց ցեղասպանությունն իրագործողն Օսմանյան թուրքական պետությունն էր, սակայն գերմանացիներն էլ նրանց աջակցեցին գաղափարապես»,-գրել է թուրք սյունակագիրը:

Independent պարբերականում լույս տեսած լուսանկարի համար հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը նշել էր, որ նախկինում երբևէ չհրապարակված լուսանկարն, ըստ երևույթին, արվել է 1915 թ. ամռանը: «Մարդկային գանգերը ցրված են գետնով մեկ: Դա այն ամենն էր, ինչ մնացել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան թուրքերի կողմից կոտորված մի բուռ հայերից: Գանգերի հետևում երեք թուրք բարձրահասակ սպաներ են, ևս երկուսը՝ Գերմանիայի կայսերական բանակի համազգեստով ծառայողներ: Լուսանկարի աջ կողմում` մյուսներից փոքր-ինչ առանձացած, երևում է քրդական հանդերձանքով զինվորական: Սա ոճրագործության լուսանկար է՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին նացիստներն արեցին քառորդ դար անց՝ պատկերելով իրենց զինվորներին Հոլոքոստի զոհերի ֆոնին»,- գրել էր պարբերականը:

Հայերեն English Русский

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ