Դինքի սպանության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ կապված Թուրքիայում շարունակվում են նոր բացահայտումներ արվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Radikal պարբերականը հայտնում է, որ գործի առնչությամբ նոր մանրամասներ են պարզվել, համաձայն որոնց` Դինքի սպանությունը և «Զիրվե» հրատարակչությունում տեղի ունեցած հանցագործությունն իրագործողների միջև կապ կա:
Դինքի ընտանիքի իրավապաշտպան Հաքան Բաքըրջըօղլուն պահանջել է, որպեսզի հետաքննությանը մասնակցեն ոչ միայն ոստիկանները, այլև Ստամբուլի Անվտանգության և Հետախուզության վարչությունները, ինչպես նաև Ազգայի հետախուզական վարչությունը:
Դատախազ Սավջը Աքքաշը հայտել է, որ ներկայում իրենք սպասում են հատուկ փաստաթղթի` երկու դատական գործեր իրար կապելու իրավունք ստանալու և նոր հետաքննություն սկսելու նպատակով:
2007 թվականի ապրիլի 18-ին Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատուն էին ներխուժել հինգ իսլամիստ մոլագարներ և սպանել էին Աստվածաշունչ տպագրող երեք քրիստոնյաների, որոնցից երկուսն ազգությամբ թուրք էին, մեկը` գերմանացի: