Շվեդիայի արքայադուստր Մադլենը եւ ամերիկացի Քրիս Օ’Նիլը հայտարարել են նշանադրության մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայադուստր Մադլենը՝ Շվեդիայի Կարլ 16-րդ Գուստավ թագավորի կրտսեր դուստրը, եւ ամերիկացի գործարար Քրիս Օ’Նիլը հայտարարել են նշանադրության մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Շվեդիայի զանգվածային լրատվամիջոցների՝ հոկտեմբերի 25-ի տեղեկատվությանը:
Ինչպես ճշտել Է «Էքսպրեսեն» թերթը, հարսանիքը պլանավորված Է 2013 թվականին:
Նախկինում զույգը մեկ անգամ չԷ, որ հայտնվել Է տարբեր միջոցառումների ժամանակ: Հունվարին Մադլենը եւ Քրիսը համերգ Էին գնացել Նյու Յորքի Քառնեգի հոլ: Մայիսին Օ’Նիլը ներկա Է եղել գահաժառանգ արքայադուստր Վիկտորիայի դստեր՝ Էստելի մկրտությանը:
Մադլենը ԱՄՆ Է տեղափոխվել 2010 թվականի ապրիլին: Նա աշխատում Է Նյու Յորքի բարեգործական կազմակերպություններից մեկում, որը հիմնել Է նրա մայրը՝ Սիլվիա թագուհին: Ինչպես նշում են Շվեդիայի զանգվածային լրատվամիջոցները, արքայադուստրը եւ նրա ընտրյալն ապրում են Մանհեթենի հեղինակավոր շրջաններից մեկում:
Ծնվելուց հետո Էստել Մադլենը գահի ժառանգման հերթում դարձել Է չորրորդը՝ իր եղբոր՝ արքայազն Կարլ Ֆիլիպից հետո: