Տնտեսություն

Doing Business–ը վկայում Է Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունների մասին. Թաթուլ Մանասերյան

2 րոպեի ընթերցում

Doing Business–ը վկայում Է Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունների մասին. Թաթուլ Մանասերյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այն կարծիքին Է, որ Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում 18 կետով Հայաստանի դիրքի բարելավումը եւ նրա զբաղեցրած 32-րդ տեղը վկայում են երկրի տնտեսության մեջ տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին: «Իրողությունն այն Է, որ Հայաստանը, բարեբախտաբար, խուսափեց Էլ ավելի մեծ ցնցումներից, որոնք կարող Էին տեղի ունենալ համաշխարհային ճգնաժամի տարիներին, թեեւ այն, այդուամենայնիվ, բացասական ազդեցություն ունեցավ մեր տնտեսության վրա: Այժմ Հայաստանն առողջացման փուլում Է, եւ այն, ինչ նշված Է զեկույցում, վկայում Է հենց դրական փոփոխությունների մասին»,-հայտարարել Է Մանասերյանն «Արմենպրես» գործակալությանը:

Տնտեսագետը հավելել Է, որ Հայաստանը իր տնտեսության հետագա զարգացման եւ Doing Business զեկույցում դիրքի հետագա բարելավման համար պետք Է հատուկ ուշադրություն դարձնի մարդկային կապիտալի զարգացման վրա: Մանասերյանը նաեւ ընդգծել Է Հայաստանում տնտեսության զարգացման ազգային մոդելի ձեւավորման եւ մարդկային կապիտալի զարգացման անհրաժեշտությունը:

Համաշխարհային բանկի 2013 թվականի Doing Business զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել Է 18 կետով եւ զբաղեցնում Է 32-րդ տեղը: Զեկույցի համաձայն՝ Հայաստանը լավագույն դիրքն Է գրավում ԱՊՀ-ի երկրների թվում եւ տարածաշրջանում զիջում Է միայն Վրաստանին: Ադրբեջանը, անցած տարվա համեմատ ցած Է իջել մեկ կետով, Թուրքիան եւ Իրանը նույնպես զիջել են իրենց դիրքերը:

Հայաստանի ձեռք բերած առաջընթացը պայմանավորված Է ներդրումների, փոքր բիզնեսի շահերի պաշտպանությամբ եւ տարբեր ոլորտներում կատարված այլ լուրջ բարեփոխումներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում