Հասարակական

Մասիսի բլուր հնավայրից բացառիկ իրեր են պեղվել` թվագրվող Ք.ա. 6 -րդ հազարամյակի առաջին կեսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այս տարի իրականացրել է 37 տարբեր հուշարձանների հնագիտական պեղումներ, որոնց արդյունքները շատ գոհացուցիչ են:Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, այս տարի հնավայրերում ոչ միայն պեղումներ, այլեւ ստուգողական եւ հետախուզական աշխատանքներ են իրականացվել: Տասը տեղավայրերում պեղումները դեռ շարունակվում են:«Այս տարի առաջին անգամ աշխատանքներ իրականացրինք Երեւանի հարեւանությամբ գտնվող Մասիսի բլուր հնավայրում, որը նոր քարե դարի ժամանակաշրջանի հուշարձան է եւ, ըստ էության, 70-ականներին բլրի մեծ մասն ավերվել է, բայց շերտերը պահպանվել են: Հայ-ամերիկյան արշավախումբն արդեն բացել է կավածեփ կլոր հատակագծով շինությունները եւ պեղել մեծ քանակությամբ ոսկրե, քարե գործիքներ»,-ասաց նա:

Պավել Ավետիսյանի խոսքով` Մասիսի բլուր հնավայրից հայտնաբերվել է նաեւ մի յուրօրինակ գտածո, որի վրայի պատկերները հուշում են, որ այն, ամենայն հավանականությամբ, պատկանում է Քրիստոսից առաջ 6 -րդ հազարամյակի առաջին կեսին, սակայն սա դեռ պետք է հետազոտությունը հաստատի:«Սա շատ լուրջ ձեռքբերում է, որովհետեւ մենք Արարատյան դաշտավայրում եւս երկու նման հուշարձան պեղել ենք եւ պեղում ենք` դա Առատաշենն է եւ Ակնաշենը. այդպիսով մենք կարողանում են այդ Ք.ա. 6-րդ հազարամյակի իրավիճակի մասին սկզբնաղբյուրներ ունենալ: Սա գիտական եւ ճանաչողական առումով մեծ ձեռքբերում եմ համարում»,-ասաց նա:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով`այս տարի շարունակվել են աշխատանքները նաեւ Արենի քարայրում, սակայն այս ընթացքում այստեղ ավելի շատ ամրակայման աշխատանքներ են իրականացվել:

Հնագիտական պեղումներն այս տարի շարունակվել են նաեւ Հայաստանի տարբեր մայրաքաղաքներում` Երվանդաշատում, Արմավիրում, Արտաշատում, Դվինում:«Այս տարի Դվինում շատ հետաքրիր կառույց է բացվել, որը, սակայն, զգուշորեն ծածկել ենք, որպեսզի չվնասվի մինչեւ հաջորդ տարվա պեղումները: Մեր գերխնդիրն էպեղելհուշարձաններ, որոնք մեզ տվյալներ են տալիսքարե դարի վաղագույն փուլերից սկսած մինչեւ ուշ միջնադար»,-ասաց պեղումնաբանը:

Նա նշեց, որ հայկական լեռնաշխարհի պատմությունն ու մշակույթը հնագիտական սկզբնաղբյուրներով վերականգնելու համար պեղումներ են իրականացվում լեռնաշխարհի բնակեցման ամենավաղագույն փուլերից սկսած մինչեւ ուշ միջնադար: «Այդ ժամանակահատվածի համար տարբեր տեղերում տարբեր արդյունքներ են գրանցվել: Օրինակ` անտիկ շրջանում ունենք Տիգրանակերտը, որն Արցախում է բացվել, որտեղ եւս փայլուն արդյունքներ են գրանցվել, եւ այդ արդյունքները տարեցտարի լրացվում են նորերով»,-հավելեց Պավել Ավետիսյանը:

Հայերեն English Русский

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շատ լավ են ընթանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

Հայաստանից ԳԱՈՒՍ թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

ՀՀ ՊԵԿ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ

Ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ծառահատումների, որսագողության դեմ. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՍՀ Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ