Տարածաշրջանային

Վանում քուրդ զինյալները դպրոց են հրդեհել

1 րոպեի ընթերցում

Վանում քուրդ զինյալները դպրոց են հրդեհել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը շարունակում է երկրում զանազան գործողություններ իրականացնել: Այս անգամ քուրդ զինյալներն այրել են Վանի նախակրթարաններից մեկը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական CNN Turk-ը:

Քուրդ ահաբեկիչները, անցնելով ճաղերի վրայով և կոտրելովառաջին և երկրորդ հարկի պատուհանների ապակիները, բարձրացել են դպրոցի երկրորդ հարկ, ինչից հետո բենզին են լցրել համակարգչային սենյակում, ուսուցչանոցում և որոշ սենյակներում ու վառել:

Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները դպրոցը հրդեհելուց առաջ շինության պատերին թողել են «Կամ մայրենի լեզու, կամ ոչինչ» գրությունը: Դպրոցի կրած վնասի, հրդեհի և ներսում բենզինի հոտի պատճառով ուսումնական այս հաստատությունն առժամանակ փակվել է:Շինությանը հասցված վնասը գնահատվել է 40 հազար թուրքական լիրա:

Վանի ոստիկանությունը սկսել է հետաքննություն քուրդ ահաբեկիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում