The Washington Post-ում Ալիեւի կլանին գող են անվանել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «St. Lawrence University»-ի Մերձավոր Արեւելքի գծով պատմաբան եւ հետազոտող Հովարդ Էյզենսթեթը «The Washington Post»-ին ուղղված նամակում Ադրբեջանի իշխանությանը գող է անվանել: Նամակում նա գրել է, որ հիացած է թերթի հոկտեմբերի 15-ի համարում հրապարակված` «Ադրբեջանը հաճույք է ստանում հակաիրանական դերակատարությունից» վերտառությամբ հոդվածով, որտեղ իրեն զարմացրել եւ անգամ անհանգստացրել է այն, որ իսլամական երկրների համար Ադրբեջանը ներկայացվել է որպես «անհաջող երկրի մոդել»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ամերիկացի գիտնականն անդրադարձել է միջազգային կազմակերպությունների զեկույցներում Ադրբեջանի ամենակոշտ ձեւով քննդատությանը եւ այդ երկրում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կոպիտ սահմանափակումներին: Հեղինակը, հղում կատարելով «Freedom House» եւ «Transperency International» միջազգային կազմակերպություններին, նամակում նշել է, որ Ադրբեջանում խախտվում է օրենքի գերակայությունը, իսկ կոռուպցիան վերածվել է պետական քաղաքականության:

««Freedom House»-ը Ադրբեջանը ցուցադրել է խոսքի ազատությունը սարսափելի վիճակում գտնվող աշխարհի 18 երկրների շարքում: Կազմակերպության զեկույցներում Ադրբեջանը նշվում է ընդդիմադիր ակտիվիստների դեմ կոշտ ռեպրեսիաներով առաջին 10 երկրների մեջ: Լրագրողները, երիտասարդները եւ քաղաքական ակտիվիստները նետվում են բանտեր: «Transperenty International»-ը հայտնում է, որ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված` գող ռեժիմներից մեկն է: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները հեղինակավոր երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսին, Ռիհաննային եւ Շակիրային հորդորել են համերգներով հանդես չգալ մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող Ադրբեջանում: Հնարավոր է` Իրանի կրոնական իշխանությունը սարսափած է Ադրբեջանի մշակույթով: Սակայն, մենք պետք է սարսափենք Ադրբեջանի` սեփական քաղաքացիների նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքից»,- «Washington Post»-ում գրում է Հովարդ Էյզենսթեթը:

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը