«Դեպորտիվո» -«Բարսելոնա» խաղում «կապտանռնագույնները» հաղթեցին 4:5 հաշվով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին եվրոպական մի շարք ֆուտբոլիային առաջնությունների հերթական տուրի հանդիպումները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, իսպանական «Լա լիգա»-ի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Դեպորտիվոյում, որտեղ տեղի համանուն թիմը հյուրընկալեց «Բարսելոնա»-ին: «Կապտանռնագույնները» համառ պայքարում 4:5 հաշվով առավելության հասան:

«Մալագա»-ն տանը 2-1 հաշվով պարտության մատնեց «Վալյադոլիդ»-ին, նույն հաշվով «Գրանադա»-ն զիջեց «Սարագոսա»-ին: «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սելթա»-ի դարպասը: «Լեւանտե»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Խետաֆե»-ի, իսկ «Ատլետիկո» Մադրիդը` «Ռեալ Սոսյեդատ»-ի նկատմամբ: «Վալենսիա»-ն երեք գնդակ ուղարկեց «Ատլետիկ»-ի դարպասը` սեփականն ընդունելով երկուսը: Գոլառատ էր նաեւ «Էսպանիոլ»-«Ռայո Վալեկանո» հանդիպումը, որտեղ բախտը ժպտաց «Էսպանիոլ»-ի ֆուտբոլիստներին: «Լա լիգա»-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Բարսելոնա»-ն եւ «Ատլետիկո» Մադրիդը, որոնք ունեն հավասար` 22 միավոր: Երրորդ եւ չորրորդ տեղերը միմյանց հետ հաջորդաբար կիսում են «Մալագա»-ն (17 միավոր) եւ «Ռեալ»-ը (14 միավոր):

«Մառախլապատ Ալբիոն»-ում կայացան 8-րդ տուրի հանդիպումները: Տուրի ամենասպասված խաղը «Տոտենհեմ»-«Չելսի» զույգի միջեւ էր: «Կապույտներին» հաջողվեց 4-2 հաշվով առավելության հասնել: Նույն հաշվով «Մանչեստեր Յունայթեդ»-ը պարտության մատնեց «Սթոք Սիթի»-ին: «Մանչեստեր»-ը ներկայացնող մյուս ակումբը` «Մանչեստեր Սիթի»-ն հյուընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնեց «Վեստ Բրոնվիչ»-ին: Նման հաշվով ավարտվեց նաեւ «Սուոնս»-«Ուիգան» հանդիպումը: «Ֆուլհեմ»-ը նվազագույն` 1-0 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլա»-ին, «Լիվերպուլ»-ը` «Ռեդինգ»-ին, իսկ «Նորվիչ»-ը` «Արսենալ»-ին: «Վեստհեմ»-ը տանը 4-1 հաշվով ջախջախեց «Սաուտհեմտոն»-ին:

Ոչ-ոքի ավարտվեցին «Սանդերլենդ»-«Նյուքասլ» (1-1), «Քուին պարկ ռենջերս»-«Էվերտոն» (1-1) հանդիպումները:«Պրեմիեր լիգա»-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Չելսի»-ին` 22 միավորով: Երկրորդ եւ երրորդ տեղը հավասար, 18 միավորով կիսում են Մանչեստերի երկու ակումբները: «Էվերտոն»-ը չորրորդն է` 15 միավորով:

Իտալական «Սերիա Ա»-ի 8-րդ տուրի անակնկալը գրանցվեց «Լացիո»-«Միլան» խաղում, որտեղ «Ռոսոներ»-ը զիջեցին 3-2 հաշվով: «Յուվենտուս»-ը տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Նապոլի»-ի դարպասը: Նույն հաշվով ավարտվեց նաեւ «Ինտեր»-«Կատանիա» հանդիպումը: «Կալյարի»-«Բոլորիա» (1-0) խաղում միայն մեկ անգամ դարպասի գրավում արձանագրվեց: Նվազագույն հաշվով ավարտվեց նաեւ «Ուդինեզե»-«Պեսկարա» (1-0) հանդիպումը: «Ատլանտա»-ն 2-1 հաշվով առավելության հասավ «Սիենա»-ի նկատմամբ, իսկ «Պարմա»-ն` «Սամդորիա»-ի:

Ոչ-ոքի ավարտվեցին «Կիեւո»-«Ֆիորենտինա» (1-1), «Պալերմո»-«Կատանիա» (0-0) խաղեը: Խոշոր հաշիվ գրանցվեց տուրի վերջին հանդիպման ժամանակ, «Ռոմա»-ն արտագնա խաղում 4-2 հաշվով պարտության մատնեց «Ջենովա»-ին: Իտալայի ֆուտբոլի ազգային առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Յուվենտուս»-ը (22 միավոր), «Նապոլի»-ին երկրորդ տեղում է (19), երրորդ եւ չորրորդ տեղերը կիսում են «Լացիո»-ն եւ «Ինտեր»-ը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում