1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը մինչ հունվար ամիսը հանդես կգա գերմանական Բունդեսլիգայի ակումբներից մեկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Ջուլֆալակյանը հայտնեց լրագրողների հետ հոկտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ: Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո առաջացած հարաբերական դադարի ընթացում Ջուլֆալակյանը մենամարտեր է անցկացնում Գերմանիայում:
«Պայմանագիր ունեմ կնքած գերմանական ակումբերից մեկի հետ եւ ազգային հավաքական կվերադառնամ միայն հունվարին»,-ասաց Ջուլֆալակյանը:
Արսեն Ջուլֆալակյանը ծնվել է Գյումրիում 1987 թվականին: Նա աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ըմբիշԼևոն Ջուլֆալակյանիորդին է: Հոր ղեկավարությամբ1998թվականից սկսել է զբաղվելըմբշամարտով: 2001,2003,2004թթ. դարձել էՀայաստանի պատանեկան չեմպիոն:2002թ. պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր (2003,2004թթ):2004թ. ճանաչվել էԵվրոպայիլավագույն պատանի մարզիկ: Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե (2005) և արծաթե (2006) մեդալակիր է:2007թ. աշխարհի պատանեկան առաջնության հաղթող: