Միջազգային

Տոկիոյի համալսարանը հեռացրել Է ցողունային բջիջների ոլորտում իրեն սենսացիոն նվաճումներ վերագրած հետազոտողին

2 րոպեի ընթերցում

Տոկիոյի համալսարանը հեռացրել Է ցողունային բջիջների ոլորտում իրեն սենսացիոն նվաճումներ վերագրած հետազոտողին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի առաջատար բուհերից մեկը՝ Տոկիոյի համալսարանը, հեռացրել Է հետազոտող Հիսասի Մորիգուտիին, որն այս ամսին ավելի վաղ մերկացվել Է մարդուն այնպիսի հյուսվածքների փոխպատվաստման բնագավառում գոյություն չունեցող սենսացիոն նվաճումներ իրեն վերագրելու մեջ, որոնք բուծվել են մակածված ցողունային բջիջներից: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 19-ին հաղորդել են ուսումնական հաստատության ղեկավարությունը:

Հոկտեմբերի սկզբին Ճապոնիայում սկանդալ Էր բորբոքվել այն սենսացիոն հայտարարության շուրջը, թե Հիսասի Մորիգուտին, որը հատուկ հետազոտողի կարգավիճակ ուներ մայրաքաղաքի համալսարանին կից հիվադանոցում, իբր կատարել Է հիվանդներին սրտամկանի այնպիսի հյուսվածքների փոխպատվաստման՝ պատմության մեջ առաջին վիրահատությունները, որոնք բուծվել են ոչ սաղմնային ծագման արհեստական բազմագործառութային ցողունային բջիջներից: Նրա խոսքով՝ դա արվել Է ԱՄՆ-ում՝ Հարվարդի համալսարանին կից հիվանդանոցում:

Սակայն այնուհետեւ Հարվարդի համալսարանը եւ դրա հետ կապված Մասաչուսեթսի հոսպիտալը հայտարարել են, թե ոչինչ չգիտեն Հիսասի Մորիգուտիի կատարած որեԷ վիրահատության մասին:

Հիսասի Մորիգուտին ինքն ավելի ուշ հայտարարել Է, թե շփոթել Է հոսպիտալների անվանումները: Այնուհետեւ նա պնդել Է, որ կատարել Է ցողունային բջիջներից բուծված հյուսվածքների փոխպատվաստման ոչ թե վեց, այլ սոսկ մեկ վիրահատություն:

Ինչպես հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ճապոնիայի կառավարությունն արդեն սկսել Է Մորիգուտիի գործունեության հետաքննությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է բջիջների եւ օրգանների սառեցման եւ պահման եղանակների՝ ավելի քան տասը տարվա համար նախատեսված հետազոտությանը: Այս ծրագրի համար տրամադրվել Է 170 միլիոն իեն՝ ավելի քան 2,1 միլիոն դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում