Մշակույթ

Սիմֆերոպոլում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Սիմֆերոպոլում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցելՍիմֆերոպոլի Ֆրանկոյի անվան գրադարանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով E-Crimea տեղեկատվական գործակալությունը, ցուցահանդեսում ընդգրկված են փաստագրական լուսանկարներ եւ արխիվային փաստաթղթեր Հայաստանի ազգային արխիվից, Ղրիմի պետական արխիվից: Ներկայացված են նաեւ են Ղրիմի ազգագրական թանգարանի ցուցանմուշներ:

«2008 թվականին առաջին անգամ մեր ուկրաինացի գործընկերների հետ կազմակերպեցինք Ուկրաինայում հայ համայնքի արխիվային փաստաթղթերի ցուցահանդես: Այն մենք ներկայացրինք Կիեւում, Լվովում եւ Երեւանում: Այնուհետեւ, սկսեցինք քննարկել, թե էլ որտեղ կարելի է կազմակերպել նման ցուցահանդես: Եվ որոշեցինք, որ հաջորդը կլինի Ղրիմում»,-ցուցահանդեսի բացման ժամանակնշել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Արխիվի տնօրենը նաեւ առաջարկել է տեղի հայ համայնքին` քննարկելու Ղրիմի բոլոր խոշոր քաղաքներումցուցահանդեսըներկայացնելու հնարավորությունը, այդ թվում` Ղրիմի Սուրբ Խաչ հայկական վանական համալիրում: Բացման արարողությունն ավարտվել է «Արարատ» մանկական պարային խմբի ելույթով: Ցուցահանդեսը կշարունակվի մինչ հոկտեմբերի 19-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում