Թուրք նախարարը քննադատել է Եվրամիությանը` իր երկրին 50 տարի դռների ետեւում պահելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայան Եվրամիությունը համարում է աշխարհի ամենակեղծավոր կառույցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, թուրք նախարարը հայտարարել է, թե Եվրամիությունը բոլոր ժամանակների ամենից երկերեսանի եւ կեղծավոր կառույցն է: «Այն արդեն 50 տարի ստիպում է Թուրքիային` սպասել իր դռների մոտ»,- հայտարարել է նա:

Նախարարը նաեւ ավելացրել է, թե իր մոտ ծիծաղ է առաջացրել այն հանգամանքը, որ հենց Եվրամիությունն է արժանացել Նոբելյան մրցանակի: «Եթե այդ կառույցին տրվի մրցանակ երկերեսանիության եւ կեղծավորության համար, այդ պարագայում մրցանակը կհամարվի արդարացի»,- նկատել է նա:

Հայերեն English Русский