Hyatt հյուրանոցային ցանցը կներկայացվի նաև Հայաստանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hyatt հյուրանոցային կորպորացիան պատրաստվում է իր բրենդային հյուրանոցը բացել Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով incentivetravel.co.uk-ը, կորպորացիան այս նպատակով համագործակցության պայմանագիր է կնքել «Գինեքար» ՍՊԸ-ի հետ:

Հյուրանոցը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2013թ-ը: Այն կունենա հյուրանոցային 96 համար և, ըստ աղբյուրի տեղեկությունների, տեղակայված կլինի Հանրապետության հրապարակին մոտ:

«Ուրախ ենք, որ մենք բրենդային հյուրանոց ենք ունենալու Երևանում` մի քաղաք, որը ներկայում մեծ վերափոխումներ է ապրում»,- incentivetravel.co.uk-ի փոխանցմամբ`հայտարարել է Hyatt կորպորացիայի փոխնախագահ Փիթեր Նորմանը:

Կորպորացիայի հյուրանոցային ցանցը ներկայում ընդգրկում է բազմաթիվ երկրներ, այդ թվում` Նիդերլանդները, Շվեյցարիան և ԱՄՆ-ն:

Հայերեն English Русский