2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքվում ենգերմանական«Շալկե-04» եւ «Բորուսիա»-ն:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Tuttomecatoweb-ը:
Մխիթարյանը հրաշալի մարզավիճակում է եւ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում հասցրել է դառնալ 14 գոլի հեղինակ: Նա միանձնա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ֆուտբոլիստնիր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում: Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է երեք ու կես տարի` խաղալով 89 խաղ եւ խփելով 35 գնդակ: Այդ ժամանակաընթացքում Հենրիխ Մխիթարյանը երեք անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի «Ոսկե մեդալակիր», մեկ անգամ արժանացել է Հայաստանի «Անկախության Գավաթին» և երկու անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին:
«Փյունիկ»-ում և ազգային հավաքականում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը 2009 թվականին արժանացել է «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: 2009 թվականի հունիսին նա երեք տարվա պայմանագիր կնքեցԴոնեցկի«Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, իսկ արդեն 2010 թվականի օգոստոսի 30-ին` հինգ տարվա պայմանագիր Դոնեցկի «Շախտյորի» հետ: Վերջինիս կազմում Մխիթարյանը հասցրել է դառնալ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր: