ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացման ծրագիրն ընդլայնվում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա» հասարակական կազմակերպության կողմից «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում ձևավորված ՀՀ կին ձեռներեցների ցանցին անդամակցող անհատների և կազմակերպությունների միջև ստորագրվեց փոխըմբռման և համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ «ՀՀ կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը:

«Հայաստանի երիտասարդ կանանց» ասոցացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց ստորագրվող հուշագրի կետերն ու բովանդակությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ ստորագրվող հուշագիրը բաց է նոր անդամներով համալրման համար:

«2011 թվականից ի վեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան, Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, իրականացնում է «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրը: Նպատակն է խթանել կանանց տնտեսական մասնակցությունը Հայաստանում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը մեր երկրի համար և հաստատել ամուր համագործակցություն Հայաստանի բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև»,-ասաց Լիլիթ Ասատրյանը:

ՀՀ կին ձեռներեցների ցանցին անդամակցող անհատներից ու կազմակերպություններից բացի`համաձանագիրը ստորագրեց նաեւ միջոցառմանը ներկա «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը: Նա կարևորեց մեր երկրում կանանց ներգրավվածությունը գործարար, ինչպես նաև այլ ոլորտներում: «Եթե Հայաստանում մեծանա ձեռներեց կանանց թիվը, ապա դա կլինի փոքրիկ պայքար մեր երկրում առկա կոռուպցիայի դեմ»,-նկատեց Արտակ Սիմոնյանը:

ՀՀ կին ձեռներեցների ցանցին անդամակցող անհատների և կազմակերպությունների միջև փոխըմբռման և համագործակցության հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ «ՀՀ կին ձեռներեց դեսպան» մրցանակաբաշխությունը: Լիլիթ Ասատրյանի ներկայացմամբ` տվյալ մրցանակը շնորհվում է այն կին ձեռներեցներին, ովքեր օրինակելի են իրենց գործունեության ոլորտում ու իրենց իսկ գործով կարող են ոգեշնչել հատկապես սկսնակ կին ձեռներեցներին: Մրցանակը շնորհելիս հաշվի է առնվել կին ձեռներեցների խիզախությունը, ովքեր անդամակցել են ծրագրին առաջին իսկ օրվանից: Կին ձեռներեցների միջև նաեւ անցկացվել է գաղտնի հարցում, թե ում են նրանք պատկերացնում Հայաստանում որպես «Կին ձեռներեց դեսպան»:

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով` Լիլիթ Ասատրյանը Հայաստանում 50 կին ձեռներեցների շնորհեց «ՀՀ կին ձեռներեց դեսպան» մրցանակը: Նա մասնակիցներին խոստացավ, որ մրցանակաբաշխությունը լինելու է ամենամյա:

Հայաստանում կին ձեռներեցների գործունեության մասին տեղեկություն կարելի է գտնել www.businesswoman.am ինտերնետային կայքում: Այստեղ տեղադրվելու է նաև համաձայնագրի օրինակը, կարելի է գտնել նաեւ տեղեկատվություն Երևանի և մարզերի կին ձեռներեցների գործունեության մասին:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա» հասարակական կազմակերպության կողմից «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրին անդամակցում են 250 կանայք: Նրանց թվում են կայացած եւ սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, ինչպես նաև տնտեսական մասնակցության ուղղությամբ աշխատանքներ տանող և այս թեմայով հետաքրքրվող ուսանողուհիներ:

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ