«Բանանց» ֆուտբոլային ակումբն օգնում է սիրիահայերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց»ֆուտբոլային ակումբը 400 հազար դրամ է փոխանցել սիրիահայերի օգնության ֆոնդին: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Սիրիայի մեր հայրենակիցներին օգնելու մտահղացումը`ակումբի ղեկավարությանն է: «Սիրիայում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` մեր ակումբը որոշեց օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին:Ես միայն եւ միայն ուրախ եմ այս գեղեցիկ գործի համար: Միշտ էլ գնահատելի են նման արարքները»,-նշեց գլխավոր մարզիչը:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` շուրջ չորս տասնյակ սիրիահայեր:
Կարդացեք հոդվածը` English