Տարածաշրջանային

Բարզանին կոչ է արել քրդերին դադարեցնել զինված պայքարը

1 րոպեի ընթերցում

Բարզանին կոչ է արել քրդերին դադարեցնել զինված պայքարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին կոչ է արել քրդերին դադարեցնել զինված պայքարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Բարզանին հայտարարել է Էրբիլում կազմակերպված միջազգային կոնֆերանսի բացման ժամանակ:

«Մեր նպատակն իրագործելու համար զինված պայքարի ժամանակն անցել է: Այժմ խաղաղասիրական պայքար պետք է վարենք ժողովրդավարական ճանապարհով և երկխոսության միջոցով»,-ասել է Բարզանին: Նա հերթական անգամ ընդգծել է, որ ինքը մշտապես գտնվում է Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի քրդերի կողքին, սակայն նշանակալի արդյունքների հասնելու համար պետք է վայր դնել զենքերը:

«Պետք է դադարեցնենք մեր իրավունքները զենքով պահանջելը: Հակառակ դեպքում չենք կարողանա ստանալ միջազգային հանրության աջակցությունը»,- ասել է Բարզանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում