Օդեսայում հայ սպայի վրա հարձակված ադրբեջանցի կուրսանտը ձերբակալվել է
1 րոպեի ընթերցում
![Օդեսայում հայ սպայի վրա հարձակված ադրբեջանցի կուրսանտը ձերբակալվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/10/696174.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայի ռազմածովային ուժերի դպրոցում ադրբեջանցի կուրսանտի և հայ սպայի միջև տեղի է ունեցել միջադեպ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական SalamNews-ը, 23-ամյա Ռաշիդ Միրզաևը Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացի Կադեկչյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ձերբակալվել է:
Կողմերի միջև բախման արդյունքում ստացած վնասվածքներով Կադեկչյանը տեղափոխվել է հիվանդանոց, ինչից հետո դիմել է ոստիկանություն, որն էլ ձերբակալել է ադրբեջանցուն: Միրզաևը ոստիկանությունում արդարացել է, թե իրենց կոնֆլիկտի պատճառը հայազգի Կադեկչյանի կողմից ազերի մարդասպան Սաֆարովի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններն են եղել:
Օտար երկրում ադրբեջանցու կողմից հայի նկատմամբ կիրառված բռնությունը հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ կացնահարող հասարակություն կազմող Ադրբեջանի քաղաքացին երբեք չի փոխում իր տեսակը և շարունակում է աչք փակել միջազգային և բարոյական նորմերի վրա: