Միջազգային

Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին եւ նրա կաբինետի անդամները հրաժարական են տվել

1 րոպեի ընթերցում

ՎԱՐՇԱՎԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին եւ նրա կաբինետի անդամներն այսօր այստեղ հրաժարական են տվել: Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու որոշմամբ նրանք սակայն առայժմ կշարունակեն կատարել իրենց պարտականությունները: Յարոսլավ Կաչինսկու կաբինետի անդամներն իրենց պաշտոնները կթողնեն միայն այն ժամանակ, երբ Լեհաստանի նախագահը պաշտոնապես հաստատի նոր վարչապետի թեկնածությունը: Ըստ սահմանադրության՝ պետության ղեկավարը դրա համար դեռեւս երկու շաբաթ ունի: Ինչպես այսօր հաղորդել Է Լեհաստանի նախագահի դիվանատան ներկայացուցիչ Միխալ Կամինսկին, արդեն այս շաբաթ Լեհաստանի նախագահը մտադիր Է վարչապետի պաշտոնում հաստատել Դոնալդ Տուսկին՝ «Քաղաքացիական պլատýորմե կուսակցության առաջնորդին, որը հաղթեց այս տարվա հոկտեմբերի 21-ին կայացած արտահերեթ խորհրդարանական ընտրություններում: Իր հերթին Դոնալդ Տուսկը հայտարարել Է, որ իր կառավարության կազմը կներայացնի վարչապետի պաշտոնում իր պաշտոնական նշանակումից հետո 24 ժամվա ընթացքում: Յարոսլավ Կաչինսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնում նշանակվել Էր 2006 թվականի հուլիսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում