Քուրդ առաջնորդները պահանջում են Թուրքիայում քրդերենով կրթություն ստանալու իրավունք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդերը շարունակում են պահանջել մայրենի լեզվով կրթության իրավունքը Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին հերթականանգամ հայտարարությամբ է հանդես եկել երկրում ամենախոշոր քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Անդրադառանալով այն խոսակցություններին, որ թուրքերը մայրենի լեզվով կրթություն չեն ստանում եվրոպական մի շարք երկրներում, Դեմիրթաշն ասել է. «Գերմանիայում, Ֆրանսիայում Թուրքիա չկա, սակայն Թուրքիայի ներսում Քրդստան կա: Այդ իսկ պատճառով` Թուրքիայում քրդերը մայրենի լեզվով կրություն ստանալու իրավունք ունեն»: Իր այս ելույթով քրդական կուսակցության նախագահը հերթական անգամ ընդգծել է երկրի ներսում քրդական հոծ զանգվածի առկայությունը: