Տարածաշրջանային

Ադրբեջանը հիմա էլ սպառնում է Ստեփանակերտի օդանավակայանում գործող օտարերկրյա կազմակերպություններին

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը  հիմա էլ սպառնում է Ստեփանակերտի օդանավակայանում գործող օտարերկրյա կազմակերպություններին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում էհայտնելիր «մտահոգությունները»` կապված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական 1news.az-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլլաևն այս կապակցությամբ կրկին հանդես է եկել հայտարարությամբ:

Աբդուլլաևն այս անգամ իր դժգոհությունն է հայտնել` կապված օդանավակայանում օտարերկրյա ընկերությունների գործունեության հետ, մասնավորապես` անդրադառնալով ֆրանսիական Tales ընկերությանը: Հայտարարելով, որ ընկերությունն անմիջապես պետք է դադարեցնի իր գործունեությունն օդանավակայանում, մամլո խոսնակը նաեւ սպառնացել է. «Հակառակ դեպքում Ադրբեջանը ընկերության նկատմամբ կդիմի համարժեք քայլերի»: Հերթական անգամ փորձելով մեծ աղմուկ բարձրացնել` այս անգամ էլ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե, իբր, «Հայաստանը, օդանավակայնի բացմամբ, նպատակ ունի այն հետագայում օգտագործել նաև ռազմական նպատակներով»:

Ադրբեջանում Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ խոսակցությունները վերջին շրջանում չեն դադարում: Այս կապակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են իրենց ավանդական` ապատեղեկատվություն տարածելու գործը: Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հենվելով իր, այսպես կոչված, դիվանագիտական աղբյուրների վրա, հայտարարություն էր տարածել, թե, իբր, Ադրբեջանիև Թուրքիայի միջև ներքին պայմանավորվածություն կա, ըստ որի` Թուրքիան կփակի օդային տարածքը Հայաստանի համար, եթե հայերը թռիչքներ իրականանցնենդեպի Լեռնային Ղարաբաղ: Մինչդեռ ակնհայտ է, որ ադրբեջանական լրատվամիջոցի հերթական ամպագոռգոռ հայտարարությունն իրականությանը համապատասխանել չի կարող, քանի որ Թուրքիան, անկախ եղբայրական Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի, դժվար թե գնա նման քայլի:

Հարց է ծագում. ինչո՞ւ: Թուրքիայի` նման քայլի գնալը խելամիտ չի լինի նրա կողմից: Պաշտոնական Անկարան նման քայլի գնալով, հերթական անգամ կապացուցի, որ Հայաստանի նկատմամբ վարում է խիստ թշնամական, ապակառուցողական քաղաքականություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «21-րդ դարում Թուրքիան, փակ սահմաններ ունենալով Հայաստանի հետ, լիովին դուրս է մնում այս դարի մտածողության սահմաններից, իսկ օդային սահման փակելու սպառնալիքն էլ ավելի է խորացնում այն փաստը, որ Թուրքիան իր նմանատիպ մոտեցմամբ չի կարող տեղ գտնել ներկա քաղաքակիրթ պետությունների շարքում»,-ամփոփեց թուրքագետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում