«Բարսելոնա»- «Ռեալ» 222-րդ «Էլ Կլասիկո»-ն ոչ-ոքի ավարտվեց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին իսպանական «Լա լիգա»-ի 7-րդ տուրի բոլոր հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում: Իրենց 222-րդ «Էլ Կլասիկո»-ն անցկացրեցին «Բարսելոնա»-ն եւ «Ռեալ»-ը: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, որտեղ դուբլի հեղինակները դարձան Լեո Մեսսին եւ Կրիշտիանու Ռոնալդուն:

Տուրի հաջորդ խաղում «Սելթա»-ն տանը 2-0 հաշվով հաղթեց «Սեւիլիա»-ին, նույն հաշվով «Բետիս»-ը պարտության մատնեց «Ռեալ Սոսյեդատ»-ին: «Ռայո Վալենկանո»-ն սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Դեպորտիվո»-ի, «Գրանադա»-ն` «Մալյորկա»-ի, «Ատլետիկո Մադրիդ»-ը` «Մալագա»-ի նկատմամբ: Նվազագույն հաշիվ գրանցվեց «Սարագոսա»-«Խետաֆե» (0-1), «Լեւանտե»-«Վալենսիա» (1-0) եւ «Ատլետիկ Բիլբաո»-«Օսասունա» (1-0) խաղերում: «Վալյադոլիդ»-«Էսպանիոլ» հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

«Լա լիգա»-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Բարսելոնա»-ն եւ Մադրիդի «Ատլետիկո»-ն` 19-ական միավորով: «Մալագա»-ն 3-րդ է, «Ռեալ»-ը 5-րդը:

Իտալական «Սերիա Ա»-ի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանում: 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտեր»-ին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել «Միլան»-ի նկատմամբ: «Կիեւո»-ն տան 2-1 հաշվով պարտության մատնեց «Սամդորիա»-ին: Նույնատիպ հաշիվ գրանցվեց նաեւ «Սիենա»-«Յունվենտուս» (1-2) եւ «Նապոլի»-«Ուդինեզե» (2-1) խաղերում: «Ռոմա»-ն 2-0 հաշվով հաղթեց «Ատալանտա»-ին, իսկ «Կատանիա»-ն` «Պարմա»-ին:

Տուրի ամենախոշոր հաշիվը գրանցվեց «Պեսկարա»-«Լացիո» խաղում, որտեղ «Լացիո»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: «Ֆիորենտինա»-ն սեփական հարկի տակ մեկ գնդակի առավելությամբ հաղթեց «Բոլոնիա»-ին, իսկ «Տորինո»-ն զիջեց «Կալյարի»-ին: «Յունվենտուս»-ը եւ «Նապոլի»-ն գլխավորում են «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակը, երրորդ եւ չորրորդ տեղերը կիսում են «Լացիոն»-ն եւ «Ինտեր»-ը:

AC Milan 0-1 Inter Milan by fasthighlights2013

Ավարտվեցին նաեւ Անգլիայի ֆուտբոլի ազգային առաջնության 7-րդ տուրը: «Մանչեստեր Սիթի»-ին սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլենդ»-ի դարպասը: «Չելսի»-ին 4-1 հաշվով հաղթեց «Նորվիչ»-ին: «Վեստ Բրոնվիչը»-«Քուին Պարկ Ռենջերս» հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով: «Արսենալ»-ն արտագնա խաղում 3-1 հաշվով առավելության հասավ «Վեստ Հեմի» նկատմամբ: Ոչ-ոքի` 2-2 հաշվով, ավարտվեցին «Սուոնս»-«Ռեդինգ», «Ուիգա»-«Էվերտոն», «Սաուտհեմտոն»-«Ֆուլհեմ» հանդիպումները: Հաշիվը չբացվեց «Լիվերպուլ»-«Սթոկ Սիթի» խաղում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Չելսի»-ին` 19-ին միավոր: Մանչեստերը ներկայացնող երկու ակումբները կիսում են երկրորդ եւ երրորդ տեղերը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում