Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

2 րոպեի ընթերցում

 ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության սեպտեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես փոխանցմում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով soccer.ru կայքը, «Команда» թերթի հարցման արդյունքում Մխիթարյանը հավաքել է 19 միավոր: Երկրորդ տեղում կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյակն է «Դնեպր»-ից` յոթ միավորով: Երրորդ եւ չորրորդ տեղերը կիսում են «Շախտյոր»-ի մել այլ ֆուտբոլիստ Ալեքսանդր Կուչերը եւ  Ռուսլան Ռոտանը «Դնեպր»-ից, ովքեր ունեն վեցական միավորը:

Մխիթարյանն արդեն երկրորդ անգամ է ճանաչվում Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Հայ կիսապաշտպանը լավագույնն էր նաեւ օգոստոս ամսին:

Մխիթարյանն իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում: Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է երեք ու կես տարի` խաղալով 89 խաղ եւ խփելով 35 գնդակ: Այդ ժամանակաընթացքում Մխիթարյանը երեք անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի «Ոսկե մեդալակիր», մեկ անգամ արժանացել է Հայաստանի Անկախության Գավաթին և երկու անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին:

«Փյունիկ»-ում և Ազգային հավաքականում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը 2009 թվականին արժանացել է «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին:  2009 թվականի հունիսին նա երեք տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, իսկ արդեն 2010 թվականի օգոստոսի 30-ին հինգ տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Շախտյորի» հետ: Վերջինիս կազմում Մխիթարյանը հասցրել է դառնալ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր:  

Հայերեն English

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը