Մխիթարյանը կարող է խաղալ եվրոպայի լավագույն ակումբներում. Ջորջիո Կյելինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կյելինին կարծում է, որ Հայաստանի ընտրանու և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Եվրոպայի լավագույն ակումբներում:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղից առաջ կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով Մխիթարյանի մասին հարցին` Կյելինին նշել է. «Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Մխիթարյանը տաղանդավոր է և կարող է խաղալ Եվրոպայի լավագույն ակումբներում: Մենք նրանից այդպիսի աճ չէինք սպասում, որովհետև նա նախկինում այդքան էլ լավ չէր խաղում: Բայց «Շախտյորում» շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր կարող են հանդես գալ աշխարհի առաջատար ակումբերում»,- ասել է Կյելլինին:

«Յուվենթուս»-«Շախտյոր» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին Թուրինում: Չեմպիոնների լիգայի առաջին տուրից հետո Մխիթարյանի թիմը երեք միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը: «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ հենց Մխիթարյանի դուբլի շնորհիվ առավելության էր հասել դանիական «Նորդշենադ»-ի նկատմամբ:

Հայերեն Русский

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես