Հասարակական

Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը թոշակի է անցել

1 րոպեի ընթերցում

Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը թոշակի է անցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխսոտիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել է պաշտոնից` թոշակի անցելու պատճառով:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան:

Փոխոստիկանապետն աշխատանքից ազատվելու հետ կապված գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:«Կատարվեց շատ-շատերի երազանքը, ես այսուհետ նախկին ոստիկան եմ... Հպարտ եմ, որ աշխատել եմ ՆԳ և ոստիկանական համակարգերում, աշխատել եմ տարբեր պաշտոնների, բավականին լարված, բարդ, հակասական, վճռորոշ ժամանակաշրջանում՝ խորհրդային տարիներից առ այսօր: Համակարգում ինչ պաշտոն էլ, որ վարել եմ, աշխատել եմ նվիրումով, պատասխանատվությամբ, նկատվել, առանձնացել ընդհանուրից իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը ստեղծագործաբար, պրոֆեսիոնալ և լրջագույն մոտեցում ցուցաբերելու ունակությամբ»,-նշված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում