Յուրա Մովսիսյանը երկընտրանքի առջեւ է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակկեյբելի խոսքերով հարձակվողը կանգնած է երկընտրանքի առջեւ. մնալ Ռուսաստանում, թե տեղափոխվել Արեւմուտք:«Արմենպրես»-ի փոխանմամբ`chempionat.com-ը գրում է, որ «Կրասնոդար»-ը ցանկություն չունի հրաժարվել Մովսիսյանից եւ հարցը նրանում է` արդյոք Յուրան ուզում է մնալ ակումբում: «Ի տարբերություն Ռուսաստանի, Եվրոպայում աշխատավարձն ավելի ցածր է, սակայն «Կրասնոդար»-ն ամեն ինչ պիտի անի Մովսիսյանինիր մոտ պահելու համար»,-ասել է ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մակկեյբելը:

Վերջինս հավելել է նաեւ, որ Յուրան շատ լավ գիտակցում է, որ ինքն արդեն 25 տարեկան է, եւ իրեն այդքան էլ երկար կարիերա չի սպասվում: Հայազգի ֆուտբոլիստը, սակայն, ցանկություն ունի խաղալու «Չեմպիոնների լիգա»-ում կամ «Եվրոպայի լիգա»-ում:

Յուրա Մովսիսյանը «Կրասնոդար» է տեղափոխվել 2011 թվականին: Հայաստանի ազգային ընտրանու հարձակվողը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում դարձել է ութ գոլի հեղինակ եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հայերեն Русский

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես