Տարածաշրջանային

Թուրքիան չի կարող 2023 թվականից շուտ անդամակցել ԵՄ-ին. Եվրախորհրդարանի սոցիալիստական խմբակցության ղեկավար

1 րոպեի ընթերցում

Թուրքիան չի կարող 2023 թվականից շուտ անդամակցել ԵՄ-ին. Եվրախորհրդարանի  սոցիալիստական խմբակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի սոցիալիստական խմբակցության նախագահ Հանս Սվոբոդան հայտարարել է, որ «Թուրքիայի Եվրամիությանն անդամակցությունը 2023 թվականից ավելի վաղ չի կարող տեղի ունենալ»: Եվրախորհրդարանի ներկայացուցիչը ԵՄ բանակցություններին զուգահեռ` Թուրքիային «Եվրամիության հետ մոտ գործակցություն» է առաջարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սվոբոդան հայտարարել է թուրքական «Թարաֆ» թերթի հետ զրույցում:

16 տարվա խորհրդարանական Սվոբոդան ասել է, որ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները հայտնվել են փակուղում, քանի որ Թուրքիան վերջին տարիներին առաջընթաց չի ապահովել ԵՄ չափանիշներին համապատասխանության շուրջ բարեփոխումների գործընթացում:

«Անդամակցության բանակցություններում վերջին շրջանում առաջընթաց չկա: Թուրքիան զայրացել է, որ լավ չի ընդունվում ԵՄ-ում: Մենք էլ զայրացած ենք Թուրքիայի վրա, քանի որ այդտեղ բավարար բարեփոխումներ չեն կատարվում, լուծված չէ քրդական եւ այլ կարեւոր հարցեր: Պետք է շարունակենք բանակցությունները, բայց դրա հետ միասին, պետք է Թուրքիայի եւ ԵՄ միջեւ մոտ գործակցության ճանապարհներին նայենք», -ասել է Եվրախորհրդարանի սոցիալիստ առաջնորդը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում