Տուլայի մարզի ծերանոցում զոհվածների թիվը հասել Է 20-ի
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուլայի մարզի ծերանոցում զոհվածների թիվը հասել Է 20-ի: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական տարածաշրջանային կենտրոնի մամլո ծառայությունում:«Եվս երեք զոհվածների դիակներ են հայտնաբերվել նախօրյակին տեղի ունեցած հրդեհի վայրում այրված կառուցվածքները քանդելիսե,- ասել Է գործակալության զրուցակիցը: Հրդեհի վայրում աշխատանքները շարունակվում են: Արտակարգ իրավիճաների նախարարության փորձագետները եւ դատախազության աշխատակիցները պարզում են տեղի ունեցածի պատճառները: Ծերանոցից ընդամենը տարահանվել Է 293 մարդ, որոնցից 17-ը՝ բուժանձնակազմ: Այն շենքը, որտեղ տեղի Է ունեցել հրդեհը, երկհարկանի աղյուսաշեն՝ փայտե ծածկերով շինություն Է եւ ունի T տառի ձեւ: Շենքի մակերեսը կազմում Է 1400 քառակուսի մետր: Հրդեհի փաստով հարուցվել Է քրեական գործ: