«Մենք պարտավոր ենք հասկանալ երկրպագուներին». Ռոման Բերեզովսկի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային հավաքականիեւՄոսկվայի «Դինամո»-ի դարպասապահՌոման Բերեզովսկինխոսել է երկրպագուների հետ հանդիպումից եւ կիսվել իր տպավորություններով: «Արմենպրես»-ը ներկայացնում էСоветский Спорт-ի հարցազրույցն ամբողջությամբ:

- Ռոման, ինչպես են գործերը, եւ արդյոք ամեն ինչ կարգին է երկրպագուների հետ կայացած հանդիպումից հետո:

- Ողջ և առողջ եմ: Երկրպագուների հետ հենց թիմի մարզաբազայում ունեցած հանդիպումը հազվադեպ միջոցառում էր: Կարծում եմ` եկել էր պահը այդպիսի կոշտ խոսակցության համար: Հասկանում եմ, որ ղեկավարությունը թույլատրել էր նրանց այցելել մարզաբազա: Երկրպագուներին կարելի է հասկանալ: Նրանք ցանկանում են իրենց խոսքը հասցնել: Մենք պարտավոր ենք հասկանալ երկրպագուներին:

-Լուրեր կան, որ երկրպագուները վիրավորական բառեր են օգտագործել, սպառնացել են:

- Ոչ, նման բան չի եղել: Վիրավորանքներ ու սպառնալիքներ ես չեմ լսել: Կան որոշ թեմաներ, եւ մենք անդրադարձել ենդ դրանց: Չպետք է հաճախել գիշերային ակումբներ, երբ թիմն այսպիսի վիճակում է: Գրություն են փոխանցել. «Եթե թիմը դուրս մնա պրեմիեր լիգայից, ապա դուք առնետների պես կփախչեք»: Հասկանալի է նրանց դժգոհությունը: Պետք ուղղենք մեր սխալները:

Սեպտեմբերի 20-ին «Դինամո»-ի երկրպագուների մի խումբ գրոհել էր ակումբի` Նովոգորսկում գտնվող բազան, «ակցիան» ուղեկցվել էր պայթյուններով: Երկրպագուները դժգոհում են «Դինամո»-ի խաղի որակից, քանի որ թիմը ռուսականի առաջնության 8 տուրից հետո ունի միայն 3 միավոր: «Դինամո»-ի երկրպագուները հեռանալուց հետո մի շարք թռուցիկների հետ մեկտեղ բազայի հարակից վայրում թողել են նաեւ «Մի, խայտառակեք, «Դինամո»-ն» գրությամբ պաստառ:

Մայրաքաղաքայինների գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն հաջորդ իսկ օրը իր թույլտվությունն էր տվել ֆուտբոլիստների եւ երկրպագուների հանդիպմանը` պարզաբանելու վիճահարույց հարցերը:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից