Տարածաշրջանային

Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունների հետքերը տանում են Ադրբեջան

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունների հետքերը տանում են Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Թուրքիան համակած ահաբեկչական գործողությունների հետեւում կանգնած են Իսրայելի հատուկ ծառայությունները, իսկ դրանց իրագործման համար օգտագործվում են տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք արտադրվում են Ադրբեջանում ստեղծված ձեռնարկություններում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի Շաֆագ» թերթը:

Խոսքը «լրտես սարքերի» մասին է, որոնք Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ապստամբների կողմից օգտագործվում են GSM ձեւաչափում ռադիոկապը խլելու եւ կտրելու համար: Այդ կերպ PKK-ի զինյալները տեղեկություններ են քաղում թուրք ոստիկաններ եւ զինծառայողներ տեղափոխող տրանսպորտի վերատեղակայման գրաֆիկի մասին: Այդ սարքերը PKK-ն ձեռք է բերում իսրայելական Tadiran Telekom ընկերությունից` Ադրբեջանում ստեղծված կեղծ ձեռնարկությունների միջոցով: Այդ սարքերը հավաքվում են Հնդկաստանում` Իսրայելի կողմից բացված ձեռնարկություններում:

Թուրքական թերթը հայտնում է, որ ընթացիկ տարվա փետրվարին իսրայելական ընկերությունները 95 նման սարքերի մատակարարման պատվեր են ստացել PKK-ից: Այդ մատակարարումները շարունակվել են մինչեւ հունիս: «Իսրայելյան ավիանորույթներով հագեցված այդ «լրտես սարքերը» Հնդկաստանից հասնում են Ադրբեջան, այնտեղից` Իրան, եւ այդտեղից էլ Հյուսիսային Իրաքում (իրաքյան Քուրդիստան) գտնվող PKK-ի Խինարե ճամբար», -գրում է թերթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում