Մխիթարյանի դուբլը հաղթանակ բերեց «Շախտյոր»-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չենպիոնների լիգայի E խմբում  հանդես եկող Դոնեցկի «Շախտյոր»-ը 2-0 հաշվով պարտության մատնեց դանիական «Նորդշելանդ»-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանն այս խաղում դարձավ դուբլի հեղինակ, միաժամանակ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց «Չեմպիոնների լիգա»-ի խմբային փուլում: Մխիթարյանին հաջողվեց առաջ մղել «Շախտյոր»-ին առաջին խաղակեսի վերջին րոպեին, իսկ հաշիվը կրկնապատկեց երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին:

Խաղից հետո կիսապաշտպանը հարցազրույց է տվել «հանքափորների» պաշտոնական կայքին.

- Հենրի՛խ, կարո՞ղ ես ևս մեկ անգամ հիշել ու նկարագրել այն պահը, երբ խփեցիր երկրորդ գոլը:

- Ես ուզում  էի փոխանցում կատարել Դևիչին,  եթե գնդակը հասներ նրան, ապա Մարկոն կգրավեր դատարկ դարպասը, սակայն  ես այդքան էլ հարմար փոխանցում չկատարեցի, և «Նորդշելանդի» պաշտպանը գնդակը հետ մղեց ուղիղ ինձ վրա, իսկ ես մեկ հպումով գրավեցի դարպասը:

- Թվում էր, թե դու  հարձակման գծում էիր խաղում:

- Ոչ, իմ հիմնական դիրքը ենթահարձակման գոտում էր, բայց Միստերը ինձ ազատ գործելու հնարավորություն է տալիս, իսկ ես ամեն ինչ անում եմ, որպեսզի թիմին օգնեմ թե՛ գրոհի, թե՛ պաշտպանության ժամանակ:

- Իսկ ի՞նչ կասես չիրացված գոլային պահերի մասին:

- Սա ֆուտբոլ է, և հնարավոր չէ  բոլոր պահերն օգտագործել: Այո, առաջին խաղակեսում մենք մի քանի գոլային պահեր ունեինք, որոնք չիրացրինք: Կարևորն այն է,  որ մինչև ընդմիջում կարողացանք գոլ խփել, որն ամբողջությամբ փոխեց երկրորդ խաղակեսի ընթացքը: Մրցակցի ֆուտբոլիստները բացվեցին, սկսեցին ավելի շատ գրոհել: Մեզ համար  հակագրոհի  ազատ գոտիներ ստեղծվեցին:

- Դու համարյա ամեն խաղում գոլի հեղինակ ես դառնում, ինչո՞վ կբացատրես դա:

- Սկսել եմ ավելի շատ գոլեր խփել, որովհետև մենք հարձակողական ֆուտբոլ ենք խաղում, իսկ թիմակիցներս տալիս են  գոլային հնարավորություններ, որոնք էլ օգտագործում եմ: Իսկ ես դա  սառնասրտորեն  եմ անում:  Ամբողջ խաղի ընթացքում քեզ կարող է ընդամենը մի հնարավորություն տրվի,և այն  չօգտագործելով պարտություն կրես: Այդ իսկ պատճառով աշխատում եմ ամեն մի գոլային հնարավորությունն իրացնել, չվրիպել:

- Իսկ Չեմպիոնների լիգայում դուբլի հեղինակ դառնալուց  հետո, ի՞նչ զգացողություն ունեցար:

- Շատ լավ զգացողություն ունեմ, շատ հաճելի է, երբ առաջին իսկ խաղում դառնում ես երկու գոլի հեղինակ: Բայց կարևորը թիմի հաղթանակն է, կաշխատենք մյուս խաղերում նույնպես հաղթել:

Հայերեն English

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից