Պակիստանում ձերբակալվել են «Ջամաաթ-Է Իսլամիե կուսակցության հարյուրավոր ակտիվիստներ
2 րոպեի ընթերցում
ԿԱՐԱՉԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ գիշեր ձերբակալվել են Պակիստանի առաջատար կրոնական կուսակցություններից մեկի՝ «Ջամաաթ-Է Իսլամիե-ի մի քանի հարյուր ակտիվիստներ, այսօր լրագրողներին հաղորդել Է այս կուսակցության մամլո ծառրայության ղեկավար Նամիր Ազիմը: «Կալանավորվածների ստույգ թիվը մենք ճշտում ենք, բայց արդեն պարզ Է, որ հաշիվը հասնում Է հարյուրներիե,- ասել Է նա: Միեւնույն ժամանակ այս կուսակցության առաջնորդներից մեկը՝ Լիաքյաթ Բալուչն արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներին հաղորդել Է, որ կալանավորվել Է «Ջամաաթ-Է Իսլամիե-ի 600 – 700 ակտիվիստ: «Ջամաաթ-Է Իսլամիե-ն Պակիստանի խոշորագույն իսլամական կուսակցություններից մեկն Է: Այն մտնում Է Մութթահիդա մաջլիս-Է ամալ վեց առաջատար կրոնական կուսակցությունների դաշինքի կազմի մեջ, որն ակտիվորեն հանդես Է գալիս երկրի զինվորական ղեկավար գներալ Փերվեզ Մուշառաýի վարչակարգի դեմ: Իսլամիստները գեներալին դատապարտում են հարեւան Աýղանստանում ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու եւ կրոնական խմբավորումների դեմ պայքարելու համար: Անցած շաբաթ օրը Պակիստանում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել, պաշտոնաթող Է արվել գերագույն դատարանի նախագահը, հաղորդումներից անջատվել են ոչ պետական լրատվական հեռուստաալիքները, մայրաքաղաք Իսլամաբադ եւ մի շարք այլ քաղաքներ զորք է մտցվել: Իշխանություններն արտակարգ դրության սահմանումը բացատրում են Աýղանստանին սահմանակից շրջաններում իսլամիստ գրոհայինների ակտիվացմամբ եւ ահաբեկչական գրոհների թվի ավելացմամբ: