Քաղաքագետին Եվրոպայի արձագանքը ոճրագործ Սաֆարովի հարցում «կոկորդիլոսի արցունքներ» է հիշեցնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իր ռեսուրսները մոբիլիզացնելու կարիք ունի վերջին շրջանում զարգացող մարտահրավերներին դիմակայելու համար: Սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա համոզմամբ` անկախ տարածաշրջանային զարգացումներից` թուրքական գործոնը աշխատելու է Հայաստանի դեմ, և Հայաստանը պետք է կանխարգելիչ միջոցառումների համակարգ ունենա: «Մենք պարտավոր ենք համազգային մոբիլիզացիա իրականացնել՝ պատերազմից խուսափելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շիրինյանը:

Քաղաքագետը նշեց, որ Սաֆարովի հարցում Եվրոպայի արձագանքը «կոկորդիլոսի արցունքներ» է հիշեցնում, որն իրական ոչինչ չի տալու Հայաստանին: «Եթե Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքը և եվրոպական կառույցները պատժամիջոցներ չեն կիրառելու, մեզ համար նրանց ցավակցական խոսքերը ոչ մի արժեք չունեն»,-ընդգծեց քաղաքագետը: Շիրինյանի խոսքով` եվրոպական դիվանագիտությունը փայլուն գիտի հայկական հարցը և պատասխանատու է Եվրամիության անդամ երկրի՝ Հունգարիայի ստոր արարքի համար:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիատական հարաբերություններն ու բոլոր պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին