Ինչպես կարելի է շախմատային օլիմպիադան Բաքվում կազմակերպելով հայ շախմատիստներին անտեսել. Ռուսաստանի շախմատի միության նախագահ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի շախմատի միության նախագահ Իլյա Լեւիտովն իրենց միության պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել Է, որ չի պատկերացնում, թե ինչպես Է լուծվելու 2013 թվականին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային Հայաստանի շախմատիստների մասնակցել-չմասնակցելու հարցը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով e3e5.com կայքը:
Լեւիտովը, մասնավորապես, նշել Է, որ Հայաստանի շախմատիստները նվաճել են ոսկե մեդալներ վերջին համաշխարհային 4 օլիմպիադներից 3-ում, «եւ այս թիմը չ՞ի մասնակցելու շախմատի օլիմպիադային»:
Նա նշել Է, որ Ստամբուլում օրերս կայացած շախմատի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել առաջիկա մրցաշարը Բաքվում անցկացնելուն եւ շեշտել, որ չեն մեկնի Բաքու:
«Հայկական կողմին պետք Է հասկանալ: Այս առումով «պատային» իրավիճակ Է ստեղծվել, եւ մնում Է հուսալ, որ մինչեւ 2016 թվականը երկու երկրների միջեւ գոյություն ունեցող կոնֆլիկտն ինչ-որ լուծում կստանա», - ընդգծել է Իլյա Լեւիտովը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը տեղեկացրել Է, որ, բացի Բաքվից, 2016 թվականի օլիմպիադան հյուրընկալելուն հավակնում Էին նաեւ Տալինը եւ բուլղարական Ալբենա քաղաքները, եւ միայն այն հանգամանքը, որ Բաքուն համաձայնվել Է իր մոտ ընդունել նաեւ աշխարհի գավաթը, հարցը լուծել Է վերջինիս օգտին:
Իսկ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել Բաքվում անցկացվելիք շախմատային մրցաշարին: